Ժամանակակից պոլիկլինիկա՝ հմուտ մասնագետներով եւ նորագույն սարքավորումներով։ Դավիթաշենի բնակիչների համար այս ծառայությունը հասանելի է դարձրել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, որի նորաբաց մասնաճյուղը գործում է որպես առողջության պահպանման առաջնային օղակ։
«Բոլորը, ովքեր որ Հայաստանի քաղաքացի են, կարող են դիմել մեզ իրենց փաստաթղթերով եւ մենք պայմանագիր ենք արդեն կնքում, եւ սպասարկվում է որպես առաջնային օղակ ինչ–որ պետպատվերի շրջանակում է, դա է իրականացվում, եւ դրանից դուրս էլ արդեն վճարովի».
Դիմում են բուժառուները տարբեր հարցերով անմիջապես տեղամասային թերապեւտին։ Տեղամասային թերապեւտի համապատասխան խորհրդատվությունից հետո տեսակավորում ենք մեր բնակչությանը ըստ խնդիրների՝ սրտաբանական, նյարդաբանական եւ ունենք դրան համապատասխան մասնագետներ», – ասում է թերապեւտ–կոնսուլտանտ Գոհար Աբրահամյանը։
«Բեսթ Լայֆ» կլինիկայի Դավիթաշենի մասնաճյուղի բժշկական թիմը համալրված է նաեւ բարձրակարգ նեղ մասնագետներով։ Նյարդաբան Դավիթ Ալոյանն ասում է. նյարդաբանական հիվանդությունները Հայաստանում շատ տարածված են, եւ վերջին տարիներին աճ են գրանցում։ Թվարկում է այն ախտանշանները, որոնց դեպքում պետք է դիմել նյարդաբանին։
« Նյարդաբանին կարելի է դիմել բազմաթիվ դեպքերում, նյարդային համակարգը ներկայացված է ամբողջ մարմնում, գլխից սկսած մինչեւ ծայրանդամներում, վերջույթներ, ամբղջը պատված է նյարդերով, եւ մեզ կարող են դիմել գլխապտույների, գլխացավերի, մարմնի տարբեր հատվածների ցավերի, թմրածության, տարատեսակ այլ սիմպտոմների դեպքում, գլխապտույտի, համակարգային խնդիրների դեպքում, Մեծ թիվ են կազմում տարեց շրջանում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ պարկինսոնի հիվանդությունը, ինսուլտից հետո վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդները կարող են դիմել նաեւ նյարդաբանական օգնության համար։ Ցրված սկլերոզը էպիլեպսիան։ Հիվանդությունների ցանկը մեծ է, եւ նյարդաբանի անելիքը այս դեպքում շատ շատ է», – ասում է նա։
Հայաստանում էնդոկրին համակարգի, հատկապես՝ վահանաձեւ գեղձի հիվանդությունները շատ տարածված են։ Բժիշկ Ասյա Խառատյանը խորհուրդ է տալիս՝ էնդոկրինոլոգին այցելել ոչ միայն կոնկրետ խնդիրների դեպքում, այլեւ կանխարգելիչ նպատակով։
« Բեսթ լայֆ բժշկական կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղում մատուցվում են նաեւ էնդոկրինոլոգիական ծառայություններ, որտեղ կարող եք դիմել շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի եվ այլ հորմոնալ խնդիրների դեպքում։ Քանի որ վերջիններս ունեն շատ լայն տարածում հետեւյալ խնդիրները, այդ իսկ պատճառով ճիշտ է գոնե տարին մեկ անգամ հետազոտվել էնդոկրինոլոգի մոտ, եւ անհրաժեշոտության եւ ցուցման դեպքում կատարել նաեւ սոնոգրաֆիկ հետազոտություններ», – ասում է նա։
Առողջության պահպանման առաջնային օղակում շատ կարեւոր է նաեւ սրտաբանական խնդիրների կանխարգելումը։ Բեսթ լայֆի Դավթաշենի մասնաճյուղում սրտաբանի խորհրդատվությունից բացի հասանելի են նաեւ անհրաժեշտ գործիքային հետազոտությունները, այդ թվում՝ էլեկտրա եւ էխոսրտագրությունը։ Պոլիկլինիկայում գործում են ակնաբույժի, գինեկոլոգի կաբինետներ, ինչպես նաեւ կոսմետոլոգի ծառայություն։
Ամանորին ընդառաջ կլինիկան պացիենտներին առաջարկում է մի քանի զեղչային փաթեթներ, այդ թվում՝ կոսմետոլոգիական ծառայությունների։
« Մենք ունենք կոսմետոլոգի ամանորյա փաթեթ, որն իր մեջ ներառում է կոսմետոլոգի կոնսուլտացիա, մաշկի մաքրում հոլիլենդ ապրանքանիշով եւ պլազմոթերապիա։ Նաեւ ունենք բազմաթիվ նեղ մասնագետների հետ կապված բազմաթիվ փաթեթներ», – ներկայացնում է թերապեւտ–կոնսուլտանտ Հակոբյան Սյուզաննան։
Զեղչերի գլխավոր փաթեթը գործիքային հետազոտությունների եւ խորհրդատվությունների համար է։ Դավիթաշենի «Բեսթ Լայֆը» մինչեւ Նոր տարի այս ծառայությունները մատուցելու է 50 տոկոս զեղչով։ Փաթեթը ներառում է մարմնի տարբեր հատվածների ուլտրաձայնային հետազոտությունները, անոթների դուպլեքս հետազոտությունը, էլեկտրա եւ էխոսրտագրությունը, ինչպես նաեւ բոլոր նեղ մասնագետների առաջնային խորհրդատվությունը։
Կլինիկան աշխատում է 09։30–ից 16։30–ը՝ աշխատանքային օրերին, 9։30–ից 13։30–ը՝ շաբաթ օրերին։ Հասցեն՝ Դավիթաշեն 4–րդ թաղամաս, 25/4: Կլինիկայում գործում է նաեւ տնային կանչ ծառայություն։ Հեռախոսահամարը՝ 015 888800։ Շտապօգնության ծառայության կարճ համարը՝ 8403։





