Բժշկական որևէ կենտրոնում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում):

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):

Առողջապահության նախարարությունը համաձայն հաստատված ընթացակարգի փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:

Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության: