Արժե, որ հայ գործընկերները ծանոթանան ռուսաստանյան բժշկական ձեռքբերումներին, տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առողջապահության VIII ռուս-հայկական համաժողովում։

«Մենք առաջարկում ենք այդ թվում նաեւ հայրենական մշակումներ, դրանք այսօր շատ բարձր դասի են, քանի որ Ռուսաստանը արտահանում է նյութեր, որոնք օգտագործվում են բժշկական իրերի արտադրության մեջ, ինքն է պատրաստում այդպիսի իրեր։ Ուստի առաջարկում ենք մեր գործընկերներին ծանոթանալ ռուսական արդյունաբերության ձեռքբերումներին իրենց մոտ ներդնելու համար»,- ասել է նա լրագրողներին։

Մուրաշկոն ավելացրել է, որ հայրենական արտադրանքը «ակնհայտորեն շահեկան է գնի տեսանկյունից»։ Նախարարը նաեւ նշել է դրա լավ որակի մասին։

Խոսելով Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ նախագծերի մասին առողջապահության ոլորտում՝ Մուրաշկոն նշել է համագործակցությունը կրթական ոլորտում։  Կողմերը ակտիվորեն փոխգործակցում են հետդիպլոմային կրթության զարգացման ոլորտում, կազմակերպում են գիտաժողովներ։