«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայությունը, հանդիսանալով  եվրոպական հավաստագրված կենտրոն, ընդլայնում է վերապատրաստված բժիշկների աշխարհագրությունը. Եվրամիության երկրներ, Իրան, Հնդկաստան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա: Այս շարքին ավելացավ ևս մեկը։

Բութանցի մանկաբարձ-գինեկոլոգ, օնկոլոգ՝  Նամկա Դորջը,  օնկոգինեկոլոգիական գիտելիքների բարելավման պրոցեսում ոգեշնչվել է  «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանի համացանցում տեղադրված տեսանյութերից։

Այսօր Բութանի Ջիգմե Դորջի Վանգչուկի անվան ազգային մասնագիտական հիվանդանոցի (Jigme Dorji Wangchuck National Referral Hospital) բժիշկ եւ Կհեսար Ջիալպոյի անվան Բութանի բժշկական գիտությունների համալսարանի (Khesar Gyalpo University of Medical Sciences of Buthan) ամբիոնի դոցենտը Երեւանում է, որպեսզի տեղում ծանոթանա Արտեմ Ստեփանյանի վիրահատական տեխնիկային։ «Երբ ես Բութանում էի, դիտում էի Արտեմ Ստեփանյանի վիրահատական տեսանյութերը, որոնք շատ ուսանելի էին, եւ ես եկա Հայաստան՝ տեսնելու նրա իրականացրած վիրահատությունները, հատկապես, գինեկոլոգիական քաղցկեղի՝ արգանդի վզիկի, ձվարանների քաղցկեղի վիրահատական բուժման որոշակի տեխնիկաները։ Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ»,- ասում է նա։

download.jpeg (61 KB)

Նամկա Դորջին դուր է գալիս «Նաիրի» բուժկենտրոնը։ Նրա խոսքով՝ բուժանձնակազմը այստեղ շատ պատրաստված է, բարյացակամ, եւ բուժկենտրոնի բոլոր օղակներում աշխատանքը լավ է կազմակերպված ։ Այնպես որ, նա ինքն էլ կուզենար աշխատել այս հիվանդանոցում։

Բժիշկը հավելում է, որ շատ բան է սովորել այստեղ, այդ թվում վիրահատարանների կառավարման գործընթացի մասին։  Նամկա Դորջը մասնակցել է մի շարք վիրահատությունների, բժիշկ Ստեփանյանի շնորհիվ ավելի լավ է յուրացրել բարդ վիրահատությունների կատարման տեխնիկան: Այժմ տիրապետում է արգանդի վզիկի ու ձվարանների քաղցկեղի, ինչպես նաև գինեկոլոգիական բարորակ հիվանդությունների դեպքում վիրահատական տեխնիկայի որոշակի նրբություններին։

Այլ երկրների գործընկերներին, որոնք ցանկանում են յուրացնել միջազգային մակարդակի վիրահատական հմտություններ, Նամկա Դորջը խորհուրդ է տալիս միանշանակ ընտրել «Նաիրի» բժշկական կենտրոնը։

download (2).jpeg (67 KB)

«Ես միանշանակ խորհուրդ կտայի այլ երկրների մարդկանց այցելել այստեղ, հատկապես եթե նրանք ցանկանում են յուրացնել միջազգային մակարդակի վիրահատական տեխնիկա։

Բժիշկ Ստեփանյանը ESGO սերտիֆիկացված օնկոգինեկոլոգիայի մասնագետ է, եւ նրա վիրահատական տեխնիկան համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այսպիսով, եթե ունեք ժամանակ եւ հետաքրքրված եք, խորհուրդ կտամ այցելել այստեղ՝ տեսնելու եւ ինքներդ ձեզ փորձելու: Տեսնելն ավելի լավ է, քան միայն լսելը»,- ասում է բութանցի բժիշկը։

download (1).jpeg (56 KB)