Նյու Յորքի բնակչուհին, որն ակամա փոխնակ է դարձել կալիֆորնիացի ընտանիքների համար  անպտղության բուժման կլինիկայում սարսափելի խառնաշփոթից հետո և նրա ամուսինը լուծել են իրենց հայցն ընդդեմ այդ հաստատության, գրում է The New York Post-ը:

Ֆլաշինգ ամուսինները, որոնք դատական փաստաթղթերում ներկայացված են որպես Յ.Զ. և Ա.Պ․, 2018 թվականին Հարավային Կալիֆորնիայի  Cha պտղաբերության կլինիկայում բուժվելու ընթացքում 100 հազ․ դոլար են ծախսել, որի արդյունքն են դարձել ութ սաղմերը և մեկ տարի ժամկետում հղիությունը։

Նրանց ասել են, որ կինը   երկվորյակ աղջիկներ կունենա:

Բայց շփոթության արդյունքում կլինիկան փաստորեն  ներդրել է Ա.Պ.-ի մեջ երկու արու պտուղ տարբեր ընտանիքներից, ասվում է հայցում։

Սխալը հայտնաբերվել է Ա.Պ.-ի հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, սակայն կլինիկայի  բժիշկները մերժել են այդ նկարները՝ դրանք  սխալ համարելով:

Շփոթմունքը հաստատվել է, երբ 2019 թվականի մարտին Ա.Պ. ծնել է առողջ երկվորյակ տղաներ։

Ամուսիններին ստիպել են նորածիններին տալ իրենց կենսաբանական ծնողներին, այդ թվում՝ Անի և Աշոտ Մանուկյաններին, որոնք իրենց որդուն անվանել են Ալեք։

Վշտից դառնացած ու շփոթված Յ.Զ.-ն և Ա.Պ.-ն   իրենց ընկերների և ընտանիքի մեծ մասին չէին պատմել միջադեպի մասին, մինչ նրանք դատի էին տալիս Cha կլինիկային Բրուքլինի դաշնային դատարանում:

Գործն ի վերջո տեղափոխվեց Կալիֆորնիայի դաշնային դատարան, որտեղ զույգը և կլինիկան այս շաբաթ փաստաթղթեր ներկայացրեցին՝ դատավորին տեղեկացնելով, որ իրենք համաձայնության են եկել:

Գործարքը, որը դեռ ավարտված չէ, կայանալու է    հոկտեմբերին կլինիկայի բժիշկ Ջոշուա Բերգերի հետ 200,000 դոլար գումարով համաձայնագրից հետո։