Մեկուկես տարեկան երեխան խեղդվել է ընկույզից և մահացել Արխանգելսկի մարզի Օբոզյորսկ ավանում։ Այս մասին հայտնել է РЕН ТВ հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկությամբ, ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին։ Տղամարդը իր ծանոթին հյուր է եկել մեկուկես տարեկան որդու հետ։ Երբ նրանք ոգելից ըմպելիքներ են խմել, երեխան ընկույզ է վերցրել սեղանից ու փախել ուրիշ սենյակ։ Նա կուլ է տվել ընկույզն ու խեղդվել։

Տուն վերադարձած մայրը տեսել է, որ երեխան կապտել է ու դժվար է շնչում։ Ծնողները շտապ օգնություն են կանչել։ Պլեսեցկի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղան մահացել է, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։