«Աստղիկ» բժշկական կենտրոնում արդեն իրականացվել է լյարդի 7 փոխպատվաստում։

Լյարդի փոխպատվաստման վիրահատություն «Աստղիկ» ԲԿ-ն կատարում է 2019 թվականից, բոլոր վիրահատություններն անցել են հաջող։ Վերջինը, որն իրականացվել է 2023 թվականի դեկտեմբերին, նույնպես հաջող է անցել:

Այժմ թիմը պատրաստվում է հաջորդ վիրահատությանը, հայտնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը։