Ռուսաստանի Կեմերովոյի մարզի թոշակառուն վեց տարի ապրել է ատամնապրոթեզն աղիներում․ տղամարդը պատահաբար օտար առարկա է կուլ տվել և չի դիմել բժիշկներին։ Այս մասին «ВКонтакте»-ի իր էջում հայտնել է մարզի առողջապահության նախարարության ղեկավար Դմիտրի Բեգլովը։

Տարեց տղամարդը որովայնի շրջանում սուր ցավերի գանգատով դիմել է Կեմերովոյի քաղաքային հիվանդանոց, և hետազոտության ժամանակ բժիշկները թոշակառուի աղիներում ատամնապրոթեզ են հայտնաբերել: Նա հայտնել է բժիշկներին, որ վեց տարի առաջ է պատահաբար կուլ տվել այն։ Օտար մարմինը ոչ մի անհանգստություն չի պատճառել նրան, եւ տղամարդը որոշել է չդիմել բժշկի։ Ատամնապրոթեզը հեռացվել է փոքր ինվազիվ մեթոդով։ Թոշակառուն դուրս է գրվել՝ շարունակելու բուժումն ամբուլատոր պայմաններում։