Քաղցկեղն այլևս տարեց մարդկանց հիվանդություն չէ։ Ամերիկացի բժիշկները նշում են, որ երիտասարդների մոտ գնալով ավելանում է քաղցկեղի ախտորոշումը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):
Իսկ թե որն է այս վիճակի պատճառը, բժիշկները չեն կարող նշել։ Անառողջ ապրելակերպը չի կարող ամբողջությամբ բացատրել իրավիճակը, ընդգծում են նրանք։
Մինչև 50 տարեկան քաղցկեղով հիվանդների թվի կտրուկ աճ է գրանցվել Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և Ավստրալիայում։
«Հիվանդները երիտասարդանում են։ Դա, հավանաբար, պայմանավորված է շրջակա միջավայրի ինչ-որ փոփոխությամբ, ինչ-որ բանով մեր սննդի, դեղորայքի կամ ինչ-որ բանի հետ, որը մենք դեռ չենք հայտնաբերել», - վիճակագրությունը մեկնաբանեց դոկտոր Անդրեա Չերչեկը։
Առողջության վրա բացասաբար ազդող գործոնների թվում նա նշել է ցածր ֆիզիկական ակտիվությունը, բարձր վերամշակված մթերքների օգտագործումը, նոր տոքսինների, միկրոպլաստիկի առաջացումը և գիրությունը:






