Միացյալ Նահանգների բնակչության 34,9 տոկոսը ճարպակալմամբ է տառապում: Իսկ մարմնի հավելյալ զանգվածը քնի օբստրուկտիվ ապնոէի առաջացման հիմնական գործորններից մեկն է հանդիսանում: Բշկության ամերիկյան ակադեմիան ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ վերջերս իրականացված հետազոտությանը ճարպակալմամբ եւ քնի ապնոէով ախտորոշված 90 կամավորներ են մասնակցել: Եւս 31 մասնակիցների մոտ միայն ճարպակալում է ախտորոշվել: Science World Report-ի հաղորդմամբ, բոլոր կամավորների մարմնի զանգվածի ինդեքսն առնվազն 30 է կազմել:

Հետազոտության մասնակիցները վերին շնչառական օրգանների մագնիսա-ռեզոնանսային հետազոտության են ենթարկվել: Բացի այդ, գիտնականները, բարդ ալգորիթմների օգնությամբ, նրանց վերին շնչուղիների տեղադրությունն ու չափը, ինչպես նաեւ լեզվի մեջ առկա ճարպահին կուտակումների ծավալն են հաշվարկել: Ընդ որում, որպես գործոն, նաեւ տարիքի, սեռի եւ էթնիկ պատկանելության վերաբերյալ տվյալներն են հաշվի առնվել: 

Գիտնականները նկատել են, որ քնի ապնոէով տառապող մասնակիցների լեզվի որոշ հատվածներում, հատկապես՝ հիմքի մոտ, ճարպայում առավել մեծ կուտակումներ են առկա, ինչը կարող է ոչ միայն օրգանի չափերի, այլ նաեւ՝ այն ոսկրին միացնող մկաններին հատուկ գործառույթների վրա անդրադառնալ: Ի հետեւանք, վերջիններս առավել դժվարությամբ են լեզուն շնչուղիներից հեռացնելու գործառույթն իրականացնում: