«X հիվանդություն» եզրույթը օգտագործվում է 2018 թվականից որևէ անհայտ, այլ ոչ թե կոնկրետ հիվանդություն անվանելու համար: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերում «X հիվանդության» նկատմամբ հավելյալ ուշադրության վրա։ Ինչպես ընդգծել է Գեբրեյեսուսը, «Հիվանդություն X-ը ցանկացած անհայտ հիվանդության անվանումն է: Մենք այն օգտագործում ենք 2018 թվականից», - հիշեցրել է նա:
Այս հասկացությունն օգտագործվում է ապագա համավարակների համար նախապատրաստությունների քննարկման ժամանակ, պարզաբանել է ԱՀԿ ղեկավարը։ Նա կողմ է արտահայտվել համավարակներին նախապատրաստվելու համար միջազգային հանրության ջանքերի մոբիլիզացմանը։
ՀՏՖ-ի նստաշրջանը, որտեղ հունվարի 17-ին քննարկվել է համավարակներին նախապատրաստվելու հարցը, անցկացվել է «Պատրաստություն X հիվանդությանը» խորագրի ներքո: Գեբրեյեսուսն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել առողջապահական ոլորտում նոր արտակարգ իրավիճակներին։ «Հարցն այն չէ, թե արդյոք այս [նոր համավարակը] կսկսվի՞, թե՞ ոչ, այլ այն, թե երբ դա տեղի կունենա», - նախազգուշացրել է ԱՀԿ ղեկավարը։






