Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Նաիրի» ԲԿ-ն ստացել է միջազգային բժշկական ոսկե ստանդարտ համարվող ISO 9001:2015 հավաստագիր։ Հավաստագրի հանձնման պաշտոնական միջոցառումը տեղի է ունեցել այսօր։
«Նաիրի» ԲԿ–ն Հայաստանի այն եզակի բշժկական կենտրոններից է, որ ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International հավատարմագրման գործընթացի շրջանակում՝ Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ ներդրել է որակի կառավարման համակարգ։ Իսկ համակարգի համապատասխանությունը հաստատել է TÜV Rheinland գերմանական կազմակերպութունը, որը հավատարմագրված է գերմանական հավատարմագրման մարմնի (DAkkS) կողմից, որն իր հերթին հանդիսանում է Միջազգային Հավատարմագրման Ֆորումի (IAF) անդամ։
Կազմակերպության միջազգային փորձագետների արտաքին աուդիտի արդյունքում բուժհաստատությունը ստացել է ISO 9001:2015 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատ:
«Սա մի մակարդակ է, որը նվաճեց մեր բժշկական կենտրոնը։ Մենք տեղում չենք կանգնելու։ Շարժվելու ենք առաջ՝ հասնելով Joint Commission International (JCI) հավատարմագրման»,- հայտարարեց «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը։
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր նախագահ Րաֆֆի Սեմերջյանը շեշտեց՝ Հայաստանում շատ քիչ բժշկական կենտրոններ կան, որ ունեն որակի կառավարման այնպիսի համակարգ, որը ներդրվել է այս բուժհաստատությունում։ Նրա խոսքով՝ Նաիրի բժշկական կենտրոնը էտալոն է Հայաստանի առողջապահական ոլորտում։
Սերտիֆիկացման ընթացքում Նարիրի ԲԿ-ում կատարված փոփոխությունները տպավորել են նաև TÜV Rheinland գերմնական կազմակերպության տարածաշրջանային տնօրենին։
«Շատ հաճելի էր համագործակցել Նաիրի բժշկական կենտրոնի հետ։ Մեր աուդիտորները բոլոր բաժիններում անցկացրել են ստուգումներ։ Դրա հիման վրա հաստատեցին, որ բուժհաստատությունը համապատասխանում է ISO 9001:2015 ստանդարտին։ Դրա հիման վրա Գերմանիայում գտնվող մեր գրասենյակը հաստատել է հավաստագրումը։ Մենք հպարտ ենք, որ այս բժշկական կենտրոնը սերտիֆիկացված կազմակերպությունների մեր ցանկում է»,- նշեց Մարկ Զենունը։
Սերտֆիկացման այս գործընթացով, փաստորեն, «Նաիրի» բժշկական կենտրոնը վերահաստատում է, որ հաստատակամ է ապահովելու մատուցվող ծառայությունների բարձր որակը՝ փոխարենը ստանալով պացիենտների գոհունակությունը։





