Մեծ Բրիտանիայի բնակչուհիներից մեկը փոխպատվաստված արգանդով երեխա լույս բերած առաջին կինն է դարձել: The Telegraph-ի հաղորդմամբ, հղիության 31-րդ շաբաթը բոլորած փոքրիկը կեսարյան հատմամբ է ծնվել եւ մոտ 1,8 կգ է կշռում:
Ծնողների անունները չեն հաղորդվում, թեեւ հայտնի է, որ մայրն այն հինգ կանանցից մեկն է, որոնք վերարտադրողական օրգանի փոխպատվաստման են ենթարկվել:
Մինչ այդ, վիրաբույժները շարունակում են բրիտանական բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ նմանատիպ վիրահատություններ իրականացնելու պատրաստակամություն հայտնել:






