Մերձմոսկվայի Դմիտրովյան հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկները հեռացրել են 74-ամյա թոշակառու կնոջ ձվարանի գնդակի մեծությամբ ուռուցքը։ Այս մասին տեղեկացրել է մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Կինը բուժհաստատություն է հասցվել ծանր վիճակում, շնչարգելությամբ, սրտխառնոցով եւ որովայնի սուր ցավերով։ Բուժզննումը ցույց է տվել, որ նա ձվարանի ցիստադենոմա՝ կիստոզ բարորակ ուռուցք ունի։ Հարթ նորագոյացությունը, որն ավելի քան 30 սանտիմետր չափ, ճկուն խիտ պատեր ուներ, պարունակել է թափանցիկ սերոզ հեղուկ։
Պացիենտին շտապ վիրահատել են ընդհանուր անզգայացմամբ։ Կինը ներկայում վերականգնվում է եւ իրեն նորմալ է զգում։






