Վիետնամի Ֆենիկաա համալսարանի հետազոտողները պարզել են, որ նախկինում COVID-19-ով հիվանդացած լինելը կարող է անքնություն առաջացնել և, ընդհանուր առմամբ, նվազեցնել քնի որակը։ Արդյունքները հրապարակվել են Frontiers in Public Health-ում:

Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1056 մարդ, ովքեր նախկինում ախտորոշվել են COVID-19-ով: Նշվում է, որ հետազոտվողները երբեք չեն հայտնել անքնության կամ հոգեկան խանգարումների մասին: Օգտագործելով հարցաթերթիկներ՝ հետազոտողները տեղեկատվություն են հավաքել կամավորների սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունների մասին, ինչպես են տարիքը և սեռը: Տվյալներ են ստացվել նաև հետազոտվողների մոտ COVID-19-ի տևողության և ծանրության և քրոնիկական հիվանդությունների առկայության վերաբերյալ:

Գիշերային հանգստի վրա COVID-19-ի ազդեցությունը գնահատելու համար գիտնականները կամավորներին խնդրել են համեմատել քնի որակը (տեւողությունը, գիշերային արթնացումների քանակը, քնելու հեշտությունը) վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվելուց առաջ և հետո:

Պարզվել է, որ հարցվածների 76,1%-ի մոտ COVID-19-ով տառապելուց հետո առաջացել է անքնություն։ Նրանց մոտ 23%-ը, ովքեր հայտնել են քնի վատ որակի մասին, ասել են, որ քնի խանգարումն իրենց համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Հարցվածների կեսը կիսվել է, որ սկսել է ավելի հաճախ արթնանալ գիշերը։ Եվս մեկ երրորդը հայտնել է, որ նրանք դժվարությամբ են քնել և քնի տևողությունը նվազել է:

Նշվում է, որ COVID-19 վարակի ծանրությունը կարծես թե կապ չունի անքնության ծանրության հետ։ Գիտնականները բացատրել են, որ դա կարող է և՛ մտավոր, և՛ ֆիզիկական առողջության վատթարացման և դրանց թուլացման հետևանք լինել։ Այս երևույթների հիմքում ընկած մեխանիզմները բացահայտելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն: