Միայն հունվարին Աֆրիկայի 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք եւ 700 մահ, այլ պետություններ այդ հիվանդության տարածման վտանգը շատ մեծ է, Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական։

«Այս տարվա առաջին չորս շաբաթներին Աֆրիկայի 10 երկրներում ԱՀԿ-ն տեղեկացրել է հիվանդության ավելի քան 26 հազար դեպքի եւ 700 մահացու ելքերի մասին, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակաշրջանում գրանցված դեպքերը»,- տեղեկացրել է նա։

Բրական ավելացրել է, որ ներկայում խոլերայի բռնկում նկատվում է Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում եւ Նիգերիայում։

«Կա այլ երկրներ դրա տարածման մեծ վտանգ, հատկապես վարակի փոխանցման այս պիկ սեզոնին»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Խոլերան չափազանց վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օրգանիզմում վարակված սննդամթերքների կամ ջրի հայտնվելով։ Խոլերան կարող է առաջ բերել ծանր, սուր, ջրիկ լուծ, իսկ այդ հիվանդության ծանր ձեւը, բուժման բացակայության դեպքում, կարող մի քանի ժամ հետո հանգեցնել մահվան։