Դոպլեր ուլտրաձայնային հետազոտությունը, որը չափում է պտղի արյան շրջանառությունը մոր արգանդում, թույլ է տալիս պարզել, թե արդյոք ճիշտ է աշխատում ընկերքը։ Կրկնակի շեղումների ժամանակ անհրաժեշտ են լրացուցիչ դիտարկումներ։ Այդ շեղումները մատնանշում են թթվածնային անբավարարության եւ երեխայի այլ առողջական խնդիրների մասին, այսպիսի եզրակացության են եկել բժիշկները։

Ամստերդամի բժշկական կենտրոնի՝ Գրոնինգենի բուժկենտրոնի եւ հոլանդական 17 այլ հիվանդանոցների հետ համագործակցությամբ իրականացրած հետազոտությունը հրապարակվել է British Journal of Obstetrics and Gynaecology ամսագրում։

Երեխաների մոտ 10 տոկոսը մոր արգանդում փոքր է իր գեստացիոն տարիքից։ Եթե այդ երեխաները առողջ են, ապա հղիության ժամանակ միջամտության կարիք չկա։ Բայց երբ ընկերքը ճիշտ չի գործում, երբ պտուղը դեռ փոքր է, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, եւ երբեմն ստիպված են լինում վաղաժամ ծննդաբերություն սկսել։

«Դա նշանակում է, որ խիստ կարեւոր է հետեւել, թե որ երեխաներն են չափով փոքր ընկերքի պատճառով»,- ասել է Ամստերդամի համալսարանի մանկաբարձության դոցենտ եւ հետազոտության ղեկավար Վեսել Գանզեւորտը։

Մոտ 50 տարի աճի ՈւՁՀ-ն իրականացվել է փոքր պտուղների հայտնաբերման համար, իսկ հետո՝ այն բանի համար, որպեսզի պարզվի, թե արդյոք նրանք հետեւում են իրենց աճի սեփական մոդելին, թե սկսում են աճել ավելի դանդաղ ու դանդաղ։ Այս հետազոտությունում դեռ չծնված փոքրիկները, աճի ստանդարտ չափումներից բացի, անցել են նաեւ դոպլեր ուլտրաձայնային հետազոտություն։ Այդ ՈւՁՀ-ն չափում է պորտալարում արյունատար անոթների դիմադրությունը, ինչը տեղեկություն է տալիս ընկերքում արյան հոսքի մասին։

ՈւՁՀ-ն նաեւ թույլ է տալիս չափել երեխայի ուղեղի արյան մատակարարումը։ Եթե արյան հոսքն ավելի բարձր է, քան սովորական դեպքերում, դա կարող է լնել այն բանի ազդանշանը, որ ընկերքը այնքան էլ լավ չի գործում։ Այդ դեպքում երեխայի մոտ բարձրանում է  առողջական խնդիրների առաջացման վտանգը (օրինակ՝ թթվածնի անբավարարության) եւ վերջնարդյունքում լինում է մեռելածնություն։

Հետազոտության մի մասը վերաբերել է նրան, որ պազվի, թե բարելավվում են արդյոք արդյունքները երեխայի համար, եթե ծննդաբերությունն սկսվի մինչեւ հղիության 37 շաբաթը։ Դա արդյունքների բարելավման չի հանգեցրել։ Ուստի խորհուրդ է տրվում սպասել, մինչեւ որ հղիության ժամկետը հասնի 37 շաբաթի ծննդաբերության համար։ Դա կապված է այն բանի հետ, որ երեխայի համար ավելի լավ է մնալ մոր արգանդում որքան հնարավոր է երկար, եթե չկան առողջական խդնիրների առաջացման լրացուցիչ ռիսկեր։