Մայրերը միշտ խորհուրդ են տալիս իրենց աղջիկներին արհամարհել անչափահաս տղաների տարօրինակ պահվածքը, քանի որ աղջիկները միշտ ավելի գիտակից են քան տղաները:
Հիմա արդեն կան այս տեսությունն ապացուցող հետազոտություններ. հաստատվել է, որ աղջիկների ուղեղը ավելի շուտ է հասունանում, քան տղաներինը։
Նյուքասլի համալսարանի հետազոտողները հայտարարեցին, որ դա կարող է ապացուցել, թե ինչու են անչափահաս աղջիկներն իրենց համադասարանցի տղաներից ավելի շուտ հասունանում, հաղորդում է Daily Mail-ը։
Ինչքան մենք մեծանում ենք, այնքան մեր ուղեղի որոշ հատվածները փոքրանում են, քանի որ բջիջների միջեւ եղած ոչ պիտանի կապերը իրենք իրենց ոչնչանում են եւ անհետանում՝ թողնելով ավելի ռացիոնալ եւ արդյունավետ գիտակցական մեխանիզմներ:
Հետազոտողներն սկանավորել են 4- ից 40 տարեկան 121 մարդու ուղեղը, խորքային կառուցվածքը պարզելու համար։
Պարզվեց, որ ոչ պիտանի կապերի քանդումը աղջիկների մոտ սկսվում է մոտավորապես տաս տարեկանից, իսկ տղաների մոտ՝ 20 տարեկանից ոչ շուտ:
Բացատրելով ուղեղի զարգացման ընթացքը, հետազոտող բժիշկ Մարկուս Կայզերը ասել է. «Դա ուսուցման պրոցեսի բնականոն ընթացքն է: Ուղեղն ընդհանուր առմամբ զարգանում է, բայց կորցնում է կապերը: Պատկերացրեք, որ դուք երեկույթի եք, բոլորը մինգամից խոսում են, եւ դուք չեք կարողանում կենտրոնոնալ: Բայց, երբ որոշ ձայներ լռում են, ավելի հեշտ է դառնում: Նույնն էլ կատարվում է ուղեղի հետ: Եթե կապերից որոշները բացակայում են, ապա ավելի հեշտ է մտածել»:






