Հոկտեմբերի 12-13–ը Երեւանում կանցկացվի ԱՊՀ երկրների ստոմատոլոգների XII համագումարի նախածրագիրը։ Այն տեղի կունենա Երեւան EXPO ցուցասրահում, Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում։
Միջոցառմանը կմասնակցեն հյուրեր Ֆրանսիայից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներից։ Հրավիրված են FDI (Fédération Dentaire Internationale - Համաշխարհային ստոմատոլոգիական ֆեդերացիա) նորընտիր նախարար Պատրիկ Էսկոտը եւ ERO (European Regional Organisation of the Fédération Dentaire Internationale - Համաշխարհային ստոմատոլոգիական ֆեդերացիայի Եվրոպական տարածաշրջանային կազմակերպություն) նախագահ Ֆիլիպ Ռուսկան.
Նախածրագիր ընթացքում զեկույցներից բացի կանցկացվեն նաեւ մասնագիտական դասընթացներ, ինչպես նաեւ կկայանա «ԱՊՀ ստոմատոլոգիայի բնագավառում լավագույն սոցիալական ծրագիր 2014» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը։
Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան։






