Բելգիայի առողջապահության մարմինները փետրվարի 6-ին նախազգուշացում են տարածել գրիպի դեպքերի կտրուկ աճի պատճառով, այն խորհուրդներ է պարունակում բնակչության խոցելի խմբերի համար, որոնք պետք է պաշտպանիչ դիմակներ կրեն հանրային վայրերում։ Այս մասին նշվել է Բելգիայի կառավարության Ռիսկերի կառավարման խմբի նախազգուշացման մեջ։

Բելգիայում դիմակ կրելու խորհուրդը տարածվում է 65-ից բարձր կամ սիրտ-անոթային հիվանդություններ, դիաբետ, թոքերի հիվանդություններ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկական երիկամային անբավարարություն կամ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա։

Այդ խմբերի մարդկանց ազգականներին նույնպես խորհուրդ է տրվում դիմակներ կրել մարդաշատ վայրերում , օրինակ՝ հանրային տրանսպորտում։

Դիմակներ կրելը հանրային վայրերում Բելգիայում պարտադիր չէ 2022-ից, երբ երկրում չեղարկվեցին գրեթե բոլոր սահմանափակումները կորոնավիրուսի համավարակի հետ կապված։