Տեստոստերոնի դեֆիցիտով՝ հիպոգոնադիզմով ախտորոշված տղամարդիկ հաճախ են տեստոստերոնային թերապիայի օգնությանը դիմում: Այդուհանդերձ, գիտնականները համակարծիք չեն առ այն, թե արդյոք բուժման նույն եղանակը կարելի է թույլ սեռական ցանկություններով աչքի ընկնող կանանց պարագայում կիրառել: Էնդոկրինոլոգների ամերիկյան ընկերակցության կողմից բոլորիվ վերջերս հրապարակված՝ «գործառնական կանոնակարգ» անվանումը ստացած փաստաթղթի համաձայն, հիշյալ մասնագիտությունը ներկայացնող բժիշկներին խորհուրդ է տրվում հրաժարվել կանանց տեստոստերոնային թերապիա նշանակելու գաղափարից, հաղորդում է Medical Daily-ն:
"Թեեւ սահմանափակ թվով հետազոտություններ վկայություններ են առաջարկում առ այն, որ տեստոստերոնային թերապիան դաշտանադադարային տարիքի կանանց սեռական գործառույթը բարեկարգելու ներուժ ունի, ցուցման համար անհրաժեշտ բազմաթիվ հարցեր դեռեւս շարունակում են անպատասխան մնալ», - նշել է ընկերակցության փոխնախագահ դոկտոր Մարգարեթ Վիրմանը՝ Կոլորադոյի համալսարանից:
Այդուհանդերձ, բացասական եզրահանգման համար առաջին պատճառաբանությունն այն է, որ կանանց նկատմամբ կիրառման պարագայում տեստոստերոնային թերապիան կարող է մի շարք կողմնակից ազդեցություններ, ներառյալ՝ խոլեստերինի մակարդակի ավելացում, ակնեի առաջացում, ինչպես նաեւ դեմքին, մեջքին ու կրծաքավանդակին մազերի ավելորդ աճ հրահրել: Բացի այդ էլ, կրծքագեղձի քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ կապված ռիսկերը դեռեւս գնահատում չեն գտել:
Այդուհանդերձ, Էնդոկրինոլոգների ընկերակցությունը, որոշ վերապահումներով, ընդունելի է համարում տեստոստերոնային թերապիայի՝ սեռական ցանկության հիպոակտիվ խանգարմամբ ախտորոշված կանանց պարագայում նշանակման պրակտիկան:






