Պակիստանում պոլիոմիելիտով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել. իշխանությունները վակցինացիոն ծրագրի խափանման մեջ գրոհայիններին են մեղադրում:
Երկրի առողջապահության նախարարությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հաղորդմամբ, հիվանդության բռնկումն այն շրջաններում է գրանցվել, որտեղ բուժաշխատողները հետապնդումների են ենթարկվում՝ գրոհայինների կողմից:
Համաձայն տեղեկությունների, նախորդ տարվա մեկնարկից ի վեր երկրում 60 բուժաշխատողներ եւ նրանց անվտանգությունը ստանձնած ոստիկաններ են սպանվել:
Իսլամիստ գրոհայիններին պնդմամբ, վակցինացիայի ծրագիրը մահմեդականների ստերիլացմանը միտված արեւմտյան դավադրության մասն է կազմում:
BBC-ի հաղորդմամբ, ընթացիկ տարվա մեկնարկից ի վեր պոլիոմիելիտով վարակված հիվանդների թիվը 202-ի է հասել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ վերջին 14 տարիների համար:
Պակիստանը, Աֆղանստանը եւ Նիգերիան միակ երկրներն են, որտեղ պոլիոմիելիտի վիրուսը էնդեմիկ է համարվում:






