Միկրոկենսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Չայլախյանը, որը հայտնաբերել է ցողունային ստրոմալ բջիջները, մահացել է Մոսկվայում, 86 տարեկան հասակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են բժշկական ծառայություններում։
«Ակադեմիկոս Արցիմովիչի փողոցի իր բնակարանում մահացել է Ռուբեն Չայլախյանը։ Բռնի մահվան արտաքին նշաններ նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել»,- ասել է գործակակության զրուցակիցը։
Ռուբեն Չայլախյանը ծնվել է 1937թ.։ Երկար տարիներ եղել է Գամալեայի անվան համաճարակաբանության ԳՀԻ իմունիտետի ստրոմալ կարգավորման լաբորատորիայի վարիչը։ Չայլախյանը ոսկրածուծի ցողունային ստրոմալ բջիջների հայտնաբերողն է։ Գիտնականի հայտնագործությունների շնորհիվ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտում աշխարհում առաջին անգամ սկսել են կիրառել բջջային տեխնոլոգիաներ։






