Փհոհանի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականները մշակել են բուժական բիոսոսինձ ոստրեների հիման վրա։ Այդ սպեղանին կարելի է օգտագործել ջրի տակ կամ օրգանիզմի ներսում՝ փակելու համար ներքին օրգանների վնասվածքները։ Հետազոտությունը հրապարակվել է Advanced Materials (AdvMat) գիտական ամսագրում։

Չոր վիճակում սպեղանին կպչուն չէ, բայց խոնավ միջավայրում ամուր կպչում է մակերեսներին։ Մասնագետները նաեւ սովորել են վերահսկել միջոցի քայքայման եւ մեխանիկական ամրության ժամանակը՝ կարգավորելով պոլիակրիլային եւ պոլիմետակրիլային թթուների հարաբերակցությունը։ Այս մոտեցումը թույլ է տվել ստեղծել անհատական ադգեզիվ (կպչուն) համակարգ՝ հաշվի առնելով տարբեր օրգանների տարատեսակ կառուցվածքային եւ կենսսաբանական պահանջմունքները։

Հետազոտական խումբը փորձարկել է երեք տեսակի բիոսպեղանիներ՝ դրանք օգտագործելով կենդանիների բուժման եւ փոխպատվաստման համար։ Միջոցները պահպանել են բարձր ադգեզիան անգամ շատ շարժուն օրգաններում, ինչպիսին են սիրտը եւ միզապարկը։ Հետազոտողները նաեւ հաջող փորձեր են կատարել սոսնձի լուծվելու ժամանակի կարգավորման ուղղությամբ, մկանների ռեգեներացիայի համար էլեկտրոնային սարքերի փոխպատվաստման ժամանակ։