Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Վալ դ'Օազ շրջանի բնակիչը մահացել է՝  այդպես էլ չհետազոտվելով բժշկի կողմից, հայտնում է BFMTV-ն։

Հաղորդվում է, որ պացիենտը հիվանդանոց է եկել՝ գանգատվելով որովայնի ցավից։ Նրա ոտքերն ուժեղ այտուցված են եղել, սպասասրահում սպասել է ավելի քան 10 ժամ, և այդ ընթացքում նրան միայն ցավազրկող են տվել։ Հիվանդը ողջ գիշեր նստել է սպասասրահում, և նրա վիճակը զգալիորեն վատացել է։ Միայն դրանից հետո են նրան ընդունել թերապիայի բաժանմունք, սակայն կես ժամ անց կինը մահացել է:

Մահացած 66-ամյա ֆրանսուհու դուստրը բողոք է ներկայացրել. հիվանդանոցի աշխատակիցներն իրենց անգործությունը բացատրել են նրանով, որ չնայած կնոջ ախտանշաններին՝ նրա մոտ «հիվանդության լուրջ լինելու նշաններ չեն նկատվել»։

Հիվանդանոցի ղեկավարությունը պարզաբանել է, թե հետաքննում է կատարվածը՝ նշելով, թե «բուժանձնակազմը գերծանրաբեռնված է եղել»:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին անգամը չէ, որ բողոք է ներկայացվում այս հիվանդանոցի դեմ։ 2023 թվականի դեկտեմբերին 50-ամյա ֆրանսիացին սպասասրահում էր մնացել 44 ժամ, ինչից հետո դիմել էր դատախազություն։