Հայաստանում «կենսաբանական մահ» հասկացությունը պետք է օրինականացվի։ Այս մասին Ազգային ժողովում, առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Մարդու օրգանների եւ/ կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 21-ին հայտնել է առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ կստեղծվի իրավական հիմք այն օրգանների ցուցակի հաստատման համար, որոնք ենթակա են վերցվելու՝ հետագա փոխպատվաստման նպատակով։

«Գործընթացը կարող է գործարկվել միայն լիազորված մարմնի կողմից ուղեղի կամ մարդու կենսաբանական մահվան գրանցումից հետո»,- ասել է Գասպարյանը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։