Լոձի համալսարանի (Լեհաստան) իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Cynarra scolymus-ը (արտիճուկ) ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Արտիճուկի էքստրակտը սրտին նպաստող էֆեկտ է ապահովում, իսկ դրանում պարունակվող ինուլինը բարելավում է աղիների միկրոֆլորայի կազմը։ Արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Գիտական աշխատանքն ավելի վաղ հետազոտությունների տեսությունն է արտիճուկի օգտակար հատկությունների մասին։ Դա խոտաբույս է ուղիղ ցողունով եւ մեծ ծաղկագլխով։ Նոր հետազոտության տվյալները հավաքվել են օնլայն գիտական ռեպոզիտորիաների PubMed-ի, Web of Knowledge-ի, Google Scholar-ի, ScienceDirect-ի եւ Scopus-ի օգնությամբ, ինչպես նաեւ լրացվել են այլ հետազոտություններով, որոնք ստացվել են հրապարակման հղումների ուսումնասիրման ընթացքում։
Նշվել է, որ 100 գրամ արտիճուկում պարունակվում է մոտ 57 կալորիա։ Ցածր էներգետիկ արժեքը բույսը դարձնում է հարմար նիհարելու եւ առողջ կերակրաբաժնում ընդգրկելու համար։ Արտիճուկները պարունակում են շատ ինուլին՝ բնական պրեբիոտիկ, որը նպաստում է աղիների մանրէների օգտակար շտամների աճին՝ դրանով իսկ բարելավելով աղիների միկրոֆլորայի կազմը։
Արտիճուկի թերապեւտիկ պոտենցիալը բացատրվում է դրանում ֆենոլային միացությունների բարձր խտությամբ, ինչպիսին են քլորոգենաթթուն, սուրճի թթուն, ֆերուլաթթուն, ապիգենինը, լյուտեոլինը եւ ցինարինը։ Հայտնաբերվել է նաեւ, որ բույսի տերեւները պարունակում են կենսաբանորեն ակտիվ շատ միացություններ, որոնց թվում են հանքանյութեր, ֆոլաթթու եւ ասկորբինաթթու։ Միեւնույն ժամանակ, սերմերը սպիտակուցների, լիպիդների, բջջանյութի հարուստ աղբյուր են։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արտիճուկի էքստրակտը սրտին խթանող հատկություն ունի։ Այն կարող է իջեցնել արյան ճնշումը եւ այլ վտանգավոր սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։






