Առողջապահության նախարարության աշխատակիցները շչակները վերցրած ի լուր Հայաստանի, իրարա հեթ չտալով , բարձաձայնում են էլեկտրոնային դեղատոմսերի ամբողջական ներդրման մեկնարկի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։
«Նախ և առաջ փաստեմ, որ ՀՀ-ում դեղատոմսերի հետ կապված ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ Դեղերի մասին օրենքով և ՀՀ կառավարության 2019թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձեվերը, ինչպես նաեվ դեղերի եվ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի n 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1080-Ն որոշուման դրույթյերով, որոնց մեջ որևէ փոփոխություն, լրացում, կապված միայն էլեկտրոնային դեղատոմսով դեղ դուրս գրելու մասին, չկա:
Եթե այլ իրավական ակտ եք ստեղծել, ապա ինչու՞ չեք հրապարակում, սա նույնպես գաղտնի է՞, միայն յուրաիններ՞ի համար է:
Թե՞ ինչպես միշտ շրջաբերական եք ուղարկել բոլոր ԲԿ-ներին, պոլիկլինիկաներին և խիստ հանձնարարել անցնել էլեկտրոնայինի դեղատոմսի, այլապես, օրնակ օֆերտայի պայմանագրի ցանկից կհանեք «կարգազանցներին» և ինչպես միշտ, ձեր շրջաբերականները վեր կդասեք կառավարության որոշումներից:
Իսկ գուցե մենք շնորհակալ լինենք, որ ձեր շրջաբերականները առավել չեք դասում «մարգարեների» պատվիրաններից:
Հ.Գ. ՀՀ կառավարություն, ձեր գերատեսչության այս գործելաոճով հեղափոխություն ե՞ք ուզում իրականցնել առողջապահական համակարգում՝ առողջության ապահովագրություն ներդնելով:
Կույրին էլ տեսանելի է, որ եղածն էլ փլելու են, ոչնչացնեն և մի մեծ զավեշտալի քաոսի վերածեն առողջապահությունը, հետո գեղեցիկ, անգիր արած, գործի հետ աղերս չունեցող բառակույտերով հանրությանը հրամցնեն իրենց չարածները արածի տեղ», - գրել է նա։






