Մարտի 1-ին` Զրո խտրականության օրվա շրջանակներում, Երևանի Ազատության հրապարակում, ժամը 12:00-19:00 տեղի կունենա հանրային միջոցառում:
ԱՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ նախատեսվում է`
- անցորդներին կտրամադրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունների կարևորության մասին տեղեկատվություն,
- կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ, ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ` շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:
- hետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախա և հետթեստային խորհրդատվությամբ:






