Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37044 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3898 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 849 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 246 տղա եւ 203 աղջիկ: