Հոկտեմբերի 10-ին Երեւանում, կոխլեար իմպլանտացիայի հայկական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ, քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային գիտաժողով է մեկնարկելու: 

Այս տարի Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ներդրման եւ «Cochlear» ընկերության հետ համագործակցության 10-ամյակն է լրանում:

Գիտաժողովը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում է տեղի ունենալու. մասնակիցների գրանցման մեկնարկը՝ ժամը 9:00-ին, բացման արարողությունը՝ 9:30-ին: