«Արհեստական արգանդներ» ստեղծվել են անգամ 20-րդ դարում, 50-ականներին: Որոշակի փորձարկումներ հաջողվել են, բայց կան էթիկական շատ լուրջ հարցեր, եւ մարդկությունը դեռ պատրաստ չէ դրան:
Մարդու օրգանիզմը իդեալական է, երբ խորանում ես, թե ինչ գործողություն է այն կատարում ամեն օր, արթնանալուց սկսած... ոչ մի ռոբոտի հնարավոր չէ նման կերպ ստեղծել:
Թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ ամբողջ աշխարհում անպտղության տոկոսը հասնում է 17-ի: Անպտղության դեպքերի մոտ 50 տոկոսը պայմանավորված է արական գործոնի հետ:
Կանանց անպտղության դեպքում դեր են խաղում թե՛ էնդոկրին խնդիրները, թե՛ արգանդափողերի անանցանելիությունը, թե՛ էնդոմետրիոզ հիվանդությունը: Նաեւ լինում է անհայտ գործոնով պայմանավորված անպտղություն:
Տղամարդկանց դեպքում դա հիպոդինամիայի հետեւանք է, տղամարդիկ քիչ են շարժվում, սպորտով քիչ են զբաղվում, ծխում են:
Մարդիկ կարծում են, որ ԱՄԲ-ն կարելի է անել ամենավերջում: Բայց ԱՄԲ-ն չեն անում ամենավերջում, որովհետեւ հաջողության տոկոսը ամենաբարձրն է երիտասարդ զույգերի մոտ:
Շատ միֆեր կան տարածված, որ ԱՄԲ-ի արդյունքում երեխաները «հիվանդ» են ծնվում, օնկոլոգիաներ են առաջանում եւ այլն: Այդ միֆերը սարսափելի են: Եթե նման բան լիներ, մեթոդը միջազգային տարածում չէր ունենա, պետությունները չէին աջակցի իրենց քաղաքացիներին:
Արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը չի նվազեցնում դեմոգրաֆիկ ճգնաժամը: Դա նվազեցնեն առողջ ապրելակերպը, ճարպակալման նվազումը, կնոջ պրոֆիլակտիկ բուժզննումները:
Իմ խորին համոզմունքն է, որ չկան դեպքեր, երբ զույգին հնարավոր չէ օգնել: Եթե զույգն ուզում է երեխա ունենալ, ժամանակակից բժշկությունը նրան այդ հնարավորությունը տալիս է:
Դժվար է ասել, թե երեք ծնողից երեխա ունենալու տեխնոլոգիան երբ հասանելի կլինի Հայաստանում, դա մեծ ֆինանսների հետ է կապված, հետազոտական մեծ աշխատանքներ են անհրաժեշտ:
Անորակ շրթներկը, մազի ներկերը կարող են թե՛ ազդել թե ձվաբջիջների վրա, թե՛ վաղ դաշտանադադարի նպաստել: Այդ բոլոր տոքսիններն ազդում են կնոջ առողջության վրա:
Դաշտանադադարից հետո եթե կինը ուզում է երեխա ունենալ, կարող է ունենալ դոնորական ձվաբջջով:
ՀՀ-ում գրեթե չկան այնպիսի բարդ դեպքեր, որոնց հնարավոր չէ օգնել մեր երկրում: Պարզապես պացիենտները շատ բարձիթողի վիճակում են գալիս:
Հարցազրույց Հասմիկ Սեդրակյանի հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում:
Հասմիկ Սեդրակյան
Հասմիկ Սեդրակյանը մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ է "Աստղիկ" բժշկական կենտրոնում, եվրոպայի մարդու վերարտադրողության և սաղմնաբանության միության անդամ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթության Մանկաբարձության, գինեկոլոգիայի, վերարտադրողական բժշկության ամբիոնի ասիստենտ:





