Տղամարդը, ով մանուկ հասակում վարակվել է պոլիոմելիտով և յոթ տասնամյակ ապրել է «երկաթե թոքեր» սարքի մեջ, մահացել է, գրում է The Independent-ը։
Փոլ Ալեքսանդրը կաթվածահար է եղել պարանոցից վար՝ 1952 թվականին վեց տարեկանում վիրուսով վարակվելուց հետո:
Նա մահացել է երկուշաբթի օրը՝ Covid-19-ով հիվանդանոց ընդունվելուց հետո։
Երբ Ալեքսանդրը վեց տարեկան էր, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց ջերմությամբ և վերջույթների ցավով։
Նրա վիճակը վատացել է, և բժիշկը տրախեոտոմիա է կատարել: Նա արթնացել է մետաղյա գլանի ներսում, որը հայտնի է որպես «երկաթե թոքեր», որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը՝ ծածկելով ամբողջ մարմինը, բացի գլխից:
Մեքենան գործել է որպես դիֆրագմ՝ օգնելով Ալեքսանդրին շնչել այն բանից հետո, երբ պոլիոմիելիտը ոչնչացրել է նրա ներքին ֆունկցիաները:
Սարքն աշխատել է այն բանի հաշվին, որ շարժիչի օգնությամբ օդը դուրս է քաշել գլանից, եւ բացասական ճնշումը ստիպել է նրա թոքերին ընդլայնվել:
Ժամանակի ընթացքում նա սովորել է ինքնուրույն շնչել և կարողացել է կարճ ժամանակ անցկացնել «երկաթե թոքից» դուրս: Նա ընդունվել է համալսարան, ստացել է իրավագիտության աստիճան և նույնիսկ փաստաբանությամբ է զբաղվել։
Նա 1950-ականներին ԱՄՆ-ում պոլիոմիելիտի բռնկման ժամանակ «երկաթե թոքերի» մեջ դրված բազմաթիվ երեխաներից մեկն է:
«Երկաթե թոքեր» կիրառվել են նաեւ Մեծ Բրիտանիայում: Վերջին մարդը, ով օգտագործել է երկաթե թոքերը Մեծ Բրիտանիայում, մահացել է 2017 թվականի դեկտեմբերին՝ 75 տարեկան հասակում:






