Յամագատա գրիպի B շտամն անհետացել է կորոնավիրուսային վարակի COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների ներդրման ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Հոդվածում նշվում է, որ նմանատիպ սխեմայի կիրառմամբ հնարավոր կլինի ազատվել գրիպի այլ տարբերակներից, սակայն հիմնական խնդիրներից մեկը մնում են վիրուսների փոխանցման մեթոդները։
Գործակալության տվյալներով՝ զանգվածային միջոցառումների ամբողջական արգելքը և ինքնամեկուսացումը, ինչպես նաև դիմակներ կրելը, հակասեպտիկ միջոցների օգտագործումը և, որպես հետևանք, այլ մարդկանց հետ մարդկային շփման կտրուկ նվազումը հանգեցրել են Յամագատա գրիպի B շտամի անհետացմանն աշխարհից: Գրիպի այս տարբերակը վերջին տասնամյակների ընթացքում եղել է գլոբալ համաճարակների չորս ամենատարածված պատճառներից մեկը:
COVID սահմանափակումները նրան սպանիչ հարված հասցրեցին, որը նրան շարքից դուրս բերեց, բացատրել է ԱՀԿ-ի գրիպի դեմ համագործակցող կենտրոնի փոխտնօրեն Յան Բարը:
Այս իրավիճակը գիտնականներին ստիպել է ենթադրել, որ նման կերպ հնարավոր կլինի ազատվել վարակի այլ աղբյուրներից, որոնք առաջացնում են զանգվածային համաճարակներ։ Այնուամենայնիվ, այս մեթոդի հիմնական խնդիրներից մեկը մնում է այն փաստը, որ ոչ բոլոր վիրուսներն են փոխանցվում մարդուց մարդուն, քանի որ հախախ կրողներն ու փոխանցողները կենդանիներն են:






