Շանհայի Ցզյաո Տուն համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ 16/8 սխեմայով սնվելը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի բարձրացման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Heart Association (АНА) կայքում։

Հետազոտությանը մասնակցել է 20 հազար մեծահասակ։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ մասնակիցների սննդային սովորությունների մասին եւ պարզել, թե ինչ մեթոդիկաներ են նրանք օգտագործել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։ Հետազոտողները նաեւ տվյալներ են ստացել կամավորների առողջական վիճակի մասին ամենօրյա զննումների արդյունքում։ Դրանից հետո սկսվել են մասնակիցների դիտարկումները, որոնք տեւել են 20 տարի։

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք դիմել են միջակայքային քաղցելուն կամ 16/8 դիետային, կյանքի տեւողությունն ավելի կարճ է եղել մնացած մասնակիցների համեմատ։ Միջակայքային քաղցելու 16/8 համակարգը ենթադրում է, որ մարդը կարող է ուտել 8 ժամվա ընթացքում եւ հետո հրաժարվել սննդից 16 ժամ։

Պարզվել է նաեւ, որ այսպիսի դիետա պահող մարդիկ ավելի հաճախ են կյանքից հեռացել սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով։ Գիտնականները հաշվարկել են, որ այս սխեմայով սնվելը կապված է եղել ինսուլտի եւ ինֆարկտի վտանգի բարձրացման հետ գրեթե կրկնակի։ Բացի այդ, հետազոտության ընթացքում ապացույցներ չեն ստացվել այն մասին, որ միջակայքային քաղցելը նպաստում է առողջության այլ ցուցանիշների պահպանմանը երկարաժամկետ հեռանկարում։