Հոկտեմբերի 10-13-ը Երեւանում տեղի կունենա «Հեմոսթազ՝ խնդիրները և նվաճումները» գիտաժողովը, որի ժամանակ կքննարկվեն հեմոսթազիոլոգիայի արդի խնդիրները, ախտորոշման, բժշկության տարբեր բնագավառներում թրոմբոտիկ բարդությունների բուժման և կանխարգելման հարցերի լուծման հիմնական ձեռքբերումները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը եւ Հայկական Արյունաբանական Ասոցիացիան։ Անցկացման վայրը՝ «Արմենիա Մարիոթ հյուրանոց»։ Սկիզբը՝ հոկտեմբերի 10–ին, ժամը 10:00: