Հոկտեմբերի 13–ին Երեւանում տեղի կունենա օսթեոպորոզի հարցերով հեռակոնֆերանս, որը կազմակերպվել է «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում։

Այն տեղի կունենա ժ. 16.00-17.00 Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (ՀԳԲԳ)։

Ելույթ կունենա Կոլումբիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը, ներկայացնելով օսթեոպորոզի բուժումը, բուժման արդյունավետության գնահատման չափանիշները (Ոսկրերի խտություն, ոսկրային մարկերներ և կոտրվածքներ): Գիտաբժշկական գրադարանում տեղադրված POLYCOM ի շնորհիվ կոնֆերանսին կմասնակցեն նաև էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ և գինեկոլոգներ Լեռնային Ղարաբաղից: