Բրիտանացի գիտնականները թոքերի քաղցկեղի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են մշակում, որը կարող է կանխել հիվանդության դեպքերի մինչև 90%-ը, հաղորդում է Sky News-ը։ Հաղորդվում է, որ մի քանի բարեգործական կազմակերպություններ թիմին տվել են 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորում LungVax պատվաստանյութի երեք հազար չափաբաժին ստեղծելու համար: Ակնկալվում է, որ դեղամիջոցը կգործի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նման: Դեղը մշակվում է Օքսֆորդի համալսարանի և կենսադեղագործական AstraZeneca ընկերության կողմից: Պատվաստանյութը կակտիվացնի օրգանիզմի իմունային համակարգը՝ ոչնչացնելու թոքերի քաղցկեղի բջիջները: