Հոկտեմբերի 14–ին Երեւանում օսթեոպորոզին նվիրված 8-րդ միջազգային գիտաժողովը կկայանա։ Այն կմեկնարկի ժամը 09։00–ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում։ Գիտաժողովին կմասնակցեն ոլորտի հայտնի մասնագետներ ԱՄՆ–ից եւ Ռուսաստանից։

Կներկայացվեն զեկույցներ կոտրվածքների ռիսկի գնահատման գործիքի (FRAX) որոշման,  սնունդ եւ ոսկրի առողջություն, գերսնուցում եւ շաքարախտի խնդիրը Հայաստանում, հետդաշտանադադար եւ ոսկրային հյուսվածքի առողջություն, օսթեոպորոզի զարգացման երկրորդային պատճառներ, վահանաձև գեղձի հիվանդություններ եւ այլ թեմաներով։

Գիտաժողովի կազմակերպիչն է Հայկական Օսթեոպորոզի Ասոցիացիան։