Reuters գործակալության հաղորդմամբ, Իսպանիայում եւս երեք մարդ է հոսպիտալացվել՝ Էբոլա հեմոռագիկ տենդի կասկածով: Նրանցից մեկն ավելի վաղ մահացու վտանգավոր տենդի զոհը դարձած երկու իսպանացի հոգեւորականներից մեկից վարակման հետեւանքով հոսպիտալացված բուժքրոջ ամուսինն է, ում մոտ, սակայն, մինչ այժմ հիվանդության առկայության մասին վկայող որեւէ ախտանշան չի դրսեւորվել:
Մյուս երկու անձանց ինքնության վերաբերյալ որեւէ տվյալ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ենթադրյալ վարակակիրներից մեկը բուժաշխատող է, երկրորդը՝ տենդի համաճարակի ճիրաններում հայտնված երկրներից մեկով ճամփորդությունից վերադարձած քաղաքացի:






