Սիմանեի պետական համալսարանում երկու ամսական երեխայի նկատմամբ սրտի ինքնատիպ վիրահատություն է իրականացվել: Փոքրիկը հազվադեպ բնույթ կրող բնածին արատ ուներ՝ նրա գլխավոր թոքային զարկերակը, աջ փորոքի փոխարեն, ձախին էր միանում: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն է հիվանդանոցի կողմից տարածված հայտարարությանը վկայակոչմամբ հաղորդել, վիրահատության արդյունքում ճապոնացի բժիշկներին հաջողվել է ուղղել բնության սխալը:

Վիրաբուժական միջամտության պահին փոքրիկն ընդամենը 1700 գրամ է կշռել: Նա Ճապոնիայի ողջ պատմության ընթացքում սրտի վիրահատության ենթարկված ամենաերիտասարդ հիվանդն է դարձել: Երեխայի սիրտը, բժիշկների հաղորդմամբ, չափերով նույնիսկ սեղանի թենիսի գնդակին էր զիջում, ինչը հատուկ, առավել ճշգրիտ վիրաբուժական մեթոդների մշակում է պահանջել:

Վիրահատությունը դեռեւս ընթացիկ տարվա մարտի 3-ին է իրականացվել, մինչդեռ տեղեկությունները միայն այսօր՝ հոկտեմբերի 8-ին են տարածվել, երբ պարզ է դարձել, որ փոքրիկը լիովին ապաքինվել է: