Վիրաբույժները սրտի արատով ծնված 2 շաբաթական երեխայի կյանքը փրկելու համար օրգանի՝ մագնիսա-ռեզոնանսային պատկերման շնորհիվ ստացված եռաչափ մոդելի օգնությանն են դիմել:
«Փոքրիկի սիրտը ոչ միայն բնածին արատներին հատուկ անցքեր, այլ նաեւ՝ անսովոր, լաբիրինթոսի նմանվող փորոքներ ուներ», - նշել է Նյու Յորքում գործող Կոլումբիայի Երիցականհիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար դոկտոր Էմիլ Բաչան: FoxNews-ից ստացված տեղեկությունների համաձայն, վիրահատությունը նրա գլխավորությամբ հուլիսի 21-ին՝ Մորգան Սթենլիի անվան մանկական հիվանդանոցում է իրականացվել:
«Մինչ այժմ ամեն անգամ ստիպված էինք կանգնեցնել սրտի աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում եւ ինչ կարող ենք անել: Տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կարծես գործողությունների ճանապարհային քարտեզ էինք ձեռք բերել եւ երեխայի սիրտը մեկ վիրահատությամբ բուժելու հնարավորություն ստացանք», - նշել է դոկտոր Բաչան:






