Լիբերիայի քաղաքացի Թոմաս Դունկանը, ով Էբոլայի վարակից բուժում էր ստանում ԱՄՆ Դալասի հիվանդանոցում, մահացել է։ Այդ մասին հայտնել են հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։

Դունկանին բուժում էին Chimerix Inc ընկերության կողմից մշակված նոր, փորձնական դեղամիջոցով։

Լիբերիայի քաղացին ԱՄՆ էր ժամանել հոկտեմբերի 1–ին հարազատներին տեսակցելու նպատակով։ Նրա հետ շփման մեջ եղած մի քանի տասնյակ մարդ այժմ բժիշկների հսկողության տակ են գտնվում։

Հիշեցնենք, որ միջ այդ հաղորդվում էր, որ Դունկանը արհեստական շնչառությունն եւ դիալիզ է ստանում։