Էբոլա հեմոռագիկ տենդը շարունակում է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում կայծակնային արագությամբ տարածվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդմամբ, մահացու վտանգավոր հիվանդության զոհերի թիվը, հոկտեմբերի 5-ի դրությամբ, 3879-ի է հասել, վարակվածներինը՝ 8033-ի:

FoxNews-ի հիշեցմամբ, ավելի վաղ 3431 մահացածների եւ ավելի քան 7,4 հազար վարակվածների մասին էր հաղորդվում:

Առայժմ վարակման դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում: Մահացության ցուցանիշը 53 տոկոս է կազմում: