Հայաստանի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ներկայացուցիչները, ռոտավիրուսային պատվաստանյութերի կիրառման փորձի փոխանակման նպատակով, 2014թ. հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայանալիք համազգային գիտաժողովին կմասնակցեն: Այս մասին տեղեկությունը ԱՀԿ-ի պաշտոնական կայքից է քաղվել:
Միջոցառումը բժշկության ոլորտը ներկայացնող դասախոսներին եւ կլինիկական մասնագետներին ռոտավիրուսների դեմ մշակված պատվաստանյութերի՝ երկրի վակցինացիոն ծրագրերում ներառմանը նախապատրաստելու նպատակ է հետապնդում:
2015թ.-ի հունվար ամսից Տաջիկստանը, GAVI դաշինքի աջակցությամբ, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի՝ ռոտավիրուսային պատվաստանյութը ազգային վակցինացիոն ծրագրում ներառած 14-րդ անդամ-երկիրը կդառնա: Համաշխարհային կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը երկրում ռոտավիրուսներից հիվանդացության եւ մահացության մակարդակի նշանակալի նվազեցման կարող է հանգեցնել:
Նշենք, որ ռոտավիրուսները ողջ աշխարհում վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ստամոքսաաղիքային հիվանդությունների առաջացման ամենալայն տարածում գտած պատճառն են հանդիսանում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ռոտավիրուսային պատվաստանյութերը ազգային իմունիզացիոն ծրագրի մասը դարձնել:






