Anglia Ruskin University-ի գիտնականները պարզել են, որ ցածր և չափավոր ինտենսիվության վարժություններն ավելի արդյունավետ կերպով նվազեցնում են դեպրեսիայի ռիսկը, քան եռանդուն վարժությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuroscience and Biobehavioral Reviews (NBR) ամսագրում: Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը` դեպրեսիվ խանգարումների, փսիխոզի և շիզոֆրենիայի ծանրության վրա ֆիզիկական ակտիվության ազդեցության վերաբերյալ, նախկինում հրապարակված գիտական ​​աշխատանքների մետա-վերլուծությունն է: Գիտնականները փորձել են պարզել, թե ֆիզիկական ակտիվության որ տեսակներն են (ինտենսիվ ուժ և աերոբիկ մարզումներ, այգեգործություն, գոլֆ, քայլել, վազք, հանգիստ քայլել) առավել նպաստավոր հոգեկան առողջության բարելավման համար: Արդյունքները ցույց են տվել, որ ցածր և միջին ինտենսիվության վարժությունները (որը չի ներառում էներգիայի մեծ ծախսեր, սրտի բարձր հաճախականություն կամ քրտնարտադրություն) նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշների զարգացման և վատթարացման ռիսկը 23%-ով, իսկ անհանգստությունը՝ 26%-ով։ Ընդ որում, բարձր ինտենսիվությամբ մարզումները նմանատիպ բուժական և կանխարգելիչ ազդեցություն չեն ցուցաբերել: Չափավոր և թեթև ֆիզիկական ակտիվությունը նաև զգալիորեն կապված է ծանր հոգեկան խանգարումների զարգացման հավանականության 27%-ով կրճատման հետ, ինչպես փսիխոզը և շիզոֆրենիան: