Հոկտեմբերի 15–ին Մոսկվայում կկայանա Հայ բժիշկների առաջին Համառուսական համաժողովը։ Այն կմեկնարկի ժամը 19։00–ին Սուրբ կերպարանափոխության Հայ Առաքելական եկեղեցու սեղանատանը, Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9 հասցեով։

Համաժողովի օրակարգն է.

 «Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիայի դիրքորոշման մասին»- ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Բ. Գ. Ալեքյան, Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիայի նախագահ:

Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիայի դիրքորոշման հաստատում:

«2015 թ. Հայաստանում կայանալիք 4-րդ միջազգային բժշկական համաժողովի մասին»- պրոֆեսոր Ա. Ս. Բաբլոյան, համաժողովի նախագահ:

Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիայի փորձագիտական խմբերի ներկայացուցիչների եւ Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների անդամների ելույթները:

Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիայի 2015-2016 թթ. ընթացքում աշխատանքի պլանի հաստատում:

Համաժողովի կազմակերպիչն է Ռուսաստանի հայկական միության բժիշկների ասոցիացիան։