Պտղաբերության բուժման կուրս անցնող կանայք ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում սրտի հիվանդության ախտանիշով, քան բնական ճանապարհով հղիացած կանայք:

Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ Ռութգերսի համալսարանի կլինիկական ստորաբաժանման գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Internal Medicine (JIM) գիտահանրամատչելի հանդեսում:

Գիտնականները վերլուծել են 2010-2018 թվականներին մայրացած ավելի քան 31 միլիոն կանանց առողջական տվյալները: Հետազոտողները նրանց թվում հայտնաբերել են նախկինում պտղաբերության բուժման կուրս անցած 287 հազար 813 կանանց:

Պարզվել է, որ նշված խմբի մասնակիցները շրջանում ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում սրտի հիվանդության ախտանիշով հոսպիտալացվելու հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, քան բնական ճանապարհով հղիացած կանանց շրջանում: 

Մասնավորապես, անպտղության դեմ բուժում ստացածները հիպերտոնիայի ծանր տեսակով մոտ 2,16 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվել:

Սակայն գիտնականները նշել են, որ ընդհանուր առմամբ, հակառակ բարձր ռիսկին, պտղաբերության բուժման ենթարկվող հիվանդների համեմատաբար երիտասարդ տարիքի շնորհիվ հետծննդյան սրտի հիվանդության ընդհանուր դեպքերի մակարդակը ցածր է:

Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար՝ արդյոք հոսպիտալացումները բուժման եղանակների և կանանց շրջանում նախկինում գոյություն ունեցող առողջական պայմանների հետ են կապված: