2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը հորդորում է ճամփորդելուց առաջ համոզվել, որ ունեք պատվաստման 2 դեղաչափ:

«Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։