Իմունաթերապիայի նոր տեսակը, որը մշակել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները, խոտումնալից արդյունքներ է ցուցադրել ոսկորների քաղցկեղի դեմ պայքարում, հետազոտությունները կատարվել են մկների վրա։ Օսթեոսարկոման ոսկորների քաղցկեղի առավել տարածված ձեւն է դեռահասների մոտ։

Այս տեսակը դժվար է տրվում բուժման, իսկ դա նշանակում է, որ այն քաղցկեղից մահվան հիմնական պատճառն է։ Այն հաճախ կայուն է նաեւ քիմիաթերապիայի հանդեպ, ուստի անհրաժեշտ են բուժման նոր մեթոդներ։

Փորձի արդյունքները, որոնք հրապարակվել են Translational Medicine ամսագրում, ցույց են տվել, որ իմունային բջիջների ոչ մեծ ենթաբազմության օգտագործումը, որոնք կոչվում են գամմա-դելտա-Т-բջիջներ (gdT-բջիջներ), կարող է ապահովել արդյունավետ եւ խնայողաբեր լուծում։

gdT-բջիջները քիչ հայտնի իմունային բջիջներ են, որոնք կարող են ստացվել առողջ դոնորային իմունային բջիջներից։ Դրանք բնածին հակաքաղցկեղային հատկություններ ունեն, կարող են ոչնչացնել  թիրախները եւ անվտանգ փոխանցվել մեկ մարդուց մյուսին առանց «փոխպատվաստուկն ընդդեմ տիրոջ» ռիսկի։

Դրա համար վերցվում է առողջ դոնորի արյունը։ Հետո gdT-բջիջները մշակվում են հակամարմիններ արտադրելու համար, որոնք ուղղված են ուռուցքի դեմ, եւ իմունախթանիչ քիմիական նյութեր արտադրելուն, որոնք կոչվում են ցիտոկիններ՝ նախքան պացիենտին ներարկելը։ Այս նոր պլատֆորմը կոչվում է OPS-gdT։

Հետազոտողները թեստավորել են բուժումը ոսկորների քաղցկեղ ունեցող մկների մոդելների վրա եւ հայտնաբերել, որ OPS-gdT բջիջները գերազանցում են ավանդական թերապիան օսթեոսարկոմայի ժամանակ։ Մկներին ներարկվել են gdT-բջիջներ, հակաքաղցկեղային հակամարմին, OPS-gdT-բջիջներ, ինչպես նաեւ CAR-Т-բջիջներ։

Նրանք հայտնաբերել են, որ OPS-gdT-բջիջները առավել արդյունավետ են եղել այն դեղամիջոցի հետ համադրությամբ, որը բարձրացնում է ոսկորների զգայունակությունը քաղցկեղ ունեցողների մոտ եւ որը ավելի վաղ օգտագործվել էր ինքնին թույլ ոսկորներն ամրացնելու համար։ Այս բուժումը կանխել է մկների ուռուցքների աճը, եւ երեք ամիս հետո նրանք առողջացել են։